ՄԻՊ թեկնածուն ներկայացրեց ԱԺ ամբիոնից ընդդիմությանը վիրավորելու Փաշինյանի վարքագծի դեմ պայքարի տեսլականը
«Հայաստանում թիվ մեկ՝ ԱԺ ամբիոնը հաճախ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է ընդդիմությանը վիրավորելու համար և հակառակն էլ կա»,- ՄԻՊ պաշտոնում ՔՊ-ի առաջարկած Քրիստինե Գրիգորյանին դիմեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը և հետաքրքրվեց, թե ընտրվելու դեպքում ինչպե՞ս է պայքարելու այդ երևույթի դեմ:
Թագուհի Թովմասյանը նաև նկատեց, որ օմբուդսմենի թեկնածուն իր խոսքում լրագրողների հետ միասին համադրեց ատելության խոսքի երևույթը և նրան տեղեկացրեց, որ այն կայքերը, որոնք ատելության խոսք են տարածում, լրատվամիջոցներ չեն և այնտեղ լրագրողներ չեն աշխատում, այլ ուղղակի տեղեկություններ են տարածում:
«Ես ուզում եմ, որ ատելության խոսքի նկատմամբ հասարակական և հանրային ոչ հանդուրժողականության վերաբերմունքը չտարածվի լրագրողների նկատմամբ, գոնե այն մենք չմատնանշենք, քանի որ շատ լավ գիտենք, որ կան հստակ կենտրոններից ուղղորդված կայքեր, որոնք լրագրողները չեն աշխատեցնում»,- հայտարարեց Թագուհի Թովմասյանը:
Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց, որ իր տեսլականում ՄԻՊ-ին առընթեր ձևավորվելիք խորհուրդներում ներգրավելու է օնլայն հարթակների, լրագրության ոլորտի և քաղաքականության մասնագետների՝ ատելության խոսքի խնդրի համակարգային լուծումներ առաջարկելու համար:
ՄԻՊ թեկնածուն նաև հայտնեց, որ հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու համար պետք է վարքագծի կանոնների շուրջ կողմերի համախոհության մթնոլորտ ձևավորվի, և ընդհանուր կանոններ ձևակերպել:
Ներկայացնելով ՄԻՊ ի գործունեության հիմնական սկզբունքների մասին իր պատկերացումները՝ Քրիստինե Գրիգորյանն ասաց. «Շատերը կհամաձայնեն, որ այսօր ՄԻՊ ինստիտուտն իրապես կայացած քչաթիվ հաստատություններից մեկն է, որն իրականացնում է մարդու իրավունքների պաշպանության և ժողովրդավարության հակակշռի իր այն առաքելությունը, որը նախատեսված է Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում»,-հայտնեց թեկանծուն և ընդգծեց, որ այդ ինստիտուտի կայացման համար անուրանալի ներդրում են ունեցել Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանը և Արման Թաթոյանը:
Գրիգորյանը նշեց, որ պաշոնի բերումով աշխատում է ՄԻՊ-ի գրասենյակի հետ և կարող է ասել, որ այնտեղ նվիրված և պրոֆեսիոնալ մարդիկ են հավաքված:
Շեշտելով, որ ոստիկանության մասով խնդիրները տարբեր են՝ Քրիստինե Գրիգորյանն ասաց. «Այստեղ ուշադրության կենտրոնում պետք է լինեն խաղաղ հավաքների ընթացքում մարդու իրավունքներն իրացնելու համար պայմաններ ստեղծելու գործելակերպերի ապահովումը»:
Նրա խոսքով՝ Ոստիկանությունը պետք է ստանա լավորակ մասնագիտական պատրաստություն ու հմտություն իր այդ գործառույթը հավուր պատշաճի իրականացնելու համար:
«Անձանց ոստիկանության համակարգում բերման ենթարկելու պահանջի հստակ ներկայացման խախտումը մատնանշելու և հաջորդիվ գործընթացներում այլ ընթացակարգային երաշխիքներ ապահովելը` ոստիկանության աշխատանքի բարելավման ուղղությունն է»,- ասաց ՄԻՊ-ի ՔՊ-ական թեկնածուն և նկատեց, որ այն շարունակվող համակարգային խնդիր է, որում համոզվել է նախկին օմբուդսմենների զեկույցներն ընթերցելիս:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին