Կանադայում 33-ամյա կնոջ մոտ պտուղը սկսել է զարգանալ լյարդում
Կանադացի բժիշկ Մայքլ Նարվին, ով աշխատում է Մանիտոբայի համալսարանին կից հետազոտական ինստիտուտում, Tiktok-ի իր էջում պատմել է արտարգանդային հղիության անսովոր դեպքի մասին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը:
Բժշկի խոսքով՝ 33-ամյա կնոջ մոտ պտուղը սկսել է զարգանալ լյարդում։ Ըստ նրա՝ այս դեպքն առաջինն է իր պրակտիկայում։
«Ես կարծում էի, որ ամեն ինչ տեսել եմ»,- մեկնաբանել է Նարվինը՝ կցելով հիվանդի ուլտրաձայնային հետազոտության արդյունքները։
Ինչպես նշել է մասնագետը, սովորաբար արտաարգանդային հղիության հետ կապված իրավիճակներում սաղմը հայտնվում է որովայնի խոռոչում։