«Միսս աշխարհ 2021»-ը հետաձգվել է եզրափակիչից ժամեր առաջ՝ կորոնավիրուսի վարակման տարածման պատճառով
Այս տարվա «Միսս աշխարհ» մրցույթը, որը պետք է տեղի ունենար հինգշաբթի օրը Պուերտո Ռիկոյում, հետաձգվել է այն բանից հետո, երբ միջոցառման հետ կապված բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ 97 մասնակիցներից 23-ի մոտ կորոնավիրուսային թեստը եղել է դրական: Այս մասին գրում է CNN-ը:
Կազմակերպիչները հայտնում են, որ հեռուստատեսային եզրափակչի համար նոր ժամանակացույց են մշակում: Այն կհեռարձակվի հաջորդ 90 օրվա ընթացքում:
Պուերտո Ռիկոյի առողջապահության ոլորտի ներկայացուցիչը հայտնել է, որ մրցույցի հետ կապ ունեցող մարդկանց շրջանում կորոնավիրուսի թեստի 38 դրական պատասխան է ստացվել: Վարակվածների թվում մասնակիցներից բացի անձնակազմի 15 անդամ կա: