17.12.2021. Կորոնավիրուսի 193 նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է
Հայաստանում դեկտեմբերի 16-ին կատարվել է 7069 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 510 հիվանդ, գրանցվել է մահվան 14 դեպք: Մահացածներից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 17-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343350 դեպք, որոնցից 327539 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6437 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7885 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1489 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9374 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2479389 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 16.12.2021. Կորոնավիրուսի 180 նոր դեպք է գրանցվել, 18 մարդ մահացել է
- 15.12.2021. Կորոնավիրուսի 212 նոր դեպք է գրանցվել, 17 մարդ մահացել է
- 14.12.2021. Կորոնավիրուսի 161 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
- 13.12.2021. Կորոնավիրուսի 66 նոր դեպք է գրանցվել, 18 մարդ մահացել է
- 10.12.2021. Կորոնավիրուսի 347 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է
- 09.12.2021. Կորոնավիրուսի 300 նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում