Վիրուսաբան. COVID-19-ով վարակված մարդիկ ավելի արագ են ծերանում
Մոլեկուլային կենսաբան և վիրուսաբան Մաքսիմ Սկուլաչևը նշել է ծերացման և COVID-19-ի ժամանակ օրգանիզմին հասցվող վնասների նմանության մասին։
«Հիմնական թիրախը պաթոգենեզի և վնասի տեսանկյունից, որը ձեզ պատճառում է կորոնավիրուսը, հենց անոթներն են և անոթային էնդոթելիումը, այսինքն՝ բջիջների բարակ շերտը, որը գտնվում է անոթների ներսում»,- ասել է գիտնականը Ura.ru.-ին:
Սկուլաչևի խոսքով՝ մարդու օրգանիզմի վրա կորոնավիրուսի ազդեցության այս մեխանիզմը հնարավորություն է տալիս խոսել հիվանդության ընթացքում տեղի ունեցող ծերացման նման գործընթացների մասին։
Իմունոլոգ Վլադիսլավ Ժեմչուգովը պորտալին տված հարցազրույցում ավելացրել է, որ COVID-19-ով պայմանավորված ծերացումը կախված է արյան անոթների սկզբնական վատթարացումից։ Նրա կարծիքով՝ հնարավոր չէ ճշգրիտ հաշվարկել, թե որքանով է կորոնավիրուսը կրճատում կյանքի տևողությունը։