Սկսում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթացը. Արծվիկ Մինասյան
«Դադարեք ծառայել ապօրինի հրամաններ տվողներին: Դուք երդում եք տվել և այդ երդմանը տեր եղեք, ոչ թե մեկ կամ երկու հայրենադավ անձանց հանձնարարությունները կատարեք»,- դատախազության դիմաց ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ այսօր դատարաններ ներկայացված բազմաթիվ գործեր դատախազության կողմից տապալվում են, քանի որ չեն ուզում դիմադրել հայրենադավներին:
«Բազմաթիվ գործեր, որոնք որպես առերևույթ պետական դավաճանության և ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ վկայող փաստերով ներկայացված են, փորձում եք անտեսել, հեռացնել ձեզանից: Պատահական չէ, որ հիմա կատարում եք ոչ արժանապատիվ գործ՝ քրեական գործեր հարուցելով և դատապարտելով դիմադրության մեջ գտնվող անձանց քաղաքական հայացքների համար, այն բանի համար, որոնք նրանք կանգնել են հայրենիքի պաշտպանության դիրքերում, համարձակվել են հաղթել կամ առնվազն չպարտվել ու դիմադրել այսօրվա իշխանությանը մեկ անձի գլխավորությամբ»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
Նա հայտարարեց, որ այսօր հավաքվել են գլխավոր դատախազության մոտ փոխանցելու հետևյալը. «Մենք իբրև Ազգային ժողովի պատգամավորներ, ընդդիմություն, հայ ժողովրդի մեծամասնության ցանկություններն իրականացնելու պատրաստ անձինք, սկսում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթացը»:
Հարակից հրապարակումներ`
- Մեր նպատակն է պաշտպանել օրենքը, այլ ոչ թե ստիպել դատավորներին սպասարկել այս կամ այն անձին. Գեղամ Մանուկյան
- Հայաստանի պատմության մեջ երբեք այսքան քաղաքական բանտարկյալներ չեն եղել. Ղազինյան
- ԲԴԽ շենքում նստածները ՀՀ առաջին զեղծարար Ջհանգիրյանի ստրուկներն են. Ավետիք Իշխանյան
- ԲԴԽ-ն ու դատախազությունը Փաշինյանի ձեռքին դարձել են բութ գործիք ՀՀ-ում բռնություններ իրականացնելու համար. Իշխան Սաղաթելյան
- Սա մի բռնապետի տնազի իշխանություն է. Հայկ Մամիջանյան
- Տոտալ տիրում է իրավական ամենաթողություն, ԲԴԽ-ի աչքերը փակ են. Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան