Ստեղծվել է նոր չիպ, որի շնորհիվ սմարթֆոնների մարտկոցները մեկ շաբաթ լիցքավորված կմնան
IBM և Samsung տեխնոլոգիական ընկերությունները հայտարարել են չիպի մասին, որը սմարթֆոնների մարտկոցները մի ամբողջ շաբաթ լիցքավորված պահելու ներուժ ունի, հայտնում է Daily Mail-ը:
Չիպն ունի նոր Vertical Transport Field Effect Transistors (VTFET) դիզայն, ինչի շնորհիվ էներգիայի օգտագործումը նվազում է 85 տոկոսով:
Նշվում է, որ IBM-ը և Samsung-ը նոր չիպը նախագծել են՝ հույս ունենալով թեթևացնել չիպերի գլոբալ դեֆիցիտի դեմ պայքարը, որը սկսվել է կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին