Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանն՝ արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիրներ
Տաշքենդում ծանրամարտի աշխարհի առաջնությունում +109 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը երկամարտի արդյունքով մեդալներ նվաճեցին:
Վ.Լալայանը երկամարտի 457 կգ. արդյունքով նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալը, իսկ Գ.Մինասյանը 448 կգ արդյունքով դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
+109 կգ քաշային կարգում Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նաև փոքր արծաթե մեդալ նվաճեց:
Այս քաշային կարգում Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն:
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտի ԱԱ. Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԱԱ․ Այսօր կմրցեն Հայաստանի երեք ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԱԱ․ Անդրանիկ Կարապետյանն արժանացավ փոքր ոսկե մեդալի
- Ծանրամարտի ԱԱ. Այսօր պայքարի մեջ կմտնի Անդրանիկ Կարապետյանը
- Տաշքենդում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը