Հայկ Մարության. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքել է ՔՊ-ի երեկ տարածած հայտարարությանը.
«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,
Որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարևոր բան ունեմ ասելու այս պահին.
1. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար:
2. Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ ))
3. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»:
Երեկ ՔՊ-ն տարածած հայտարարության մեջ նշել էր, Երևանի քաղաքապետի պաշտոնում «Իմ քայլը» դաշինքը առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
Հայկ Մարությանին շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություն են մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում։
Հարակից հրապարակումներ`
- Նախկին կուսակիցը՝ Հրաչյա Սարգսյանի մասին. Մեր սիրելի քաղաքը շուտով ղեկավարելու է անդեմ ու անմեղսունակ մի անձնավորություն
- Մարության Հայկից հետո հաջորդը Պապիկյան Սուրոն է․ քաղտեխնոլոգ
- Մարությանը որոշել է բարձրացնել երևանցիների տրամադրությունը
- Նաիրիա Զոհրաբյանը ԲՀԿ-ականներին կոչ է դեմ քվեարկել Հայկ Մարությանի պաշտոնանկությանը
- «Իմ քայլը» Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել․ Արմեն Կոտոլյան
- Հայկ Մարությանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն հանդիպել
- Փաշինյանի թերթը Մարությանի վրա մատ է թափ տալիս, իսկ Մարությանը լուրջ չի ընդունում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան