Պատիվ չունեմ
Ալիևն ու Փաշինյանը նոր համաձայնության են եկել. Փաշինյանն ասում է՝ Ալիևի հետ մենք վերահաստատել ենք...։
Շարունակությունը կարևոր չէ, քանի որ՝ Ալիևի հետ, ու քանի որ՝ վերահաստատել են։
Պատերազմը չի վերջացել, թշնամի ադրբեջանցին դեռ կրակում է սահմանին ու սողում Հայաստանից ներս, այդ ինչ ունեք հաստատելու ու վերահաստատելու։ Մի բան միայն՝ ազգադավությունն ու Հայաստան հայրենիքից կրկին հրաժարվելը։
Ֆրանսիական կռուասան ու սուրճ ըմպելուց հետո որոշել են զանգեզուրիմիջանցք բացել՝ սրա մասին Փաշինյանը վաղուց էր երազում, երբ դեռ քաղաքական գործիչ չէր, գործիչ էր միայն. գրում էր՝ ինչ կլինի, եթե Հայաստանի մի փոքր հատված ծառայի Թուրքիայի շահերին։
Իբր ինքն էլ երկիր միլիոններ է թուրքերից վերցնելու-լցնելու Հայաստանով գնալ-գալու համար։
«Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնգա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի՝ տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս-լուսնեակ գիշեր՝ ասում է․
— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜․․․ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդըստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու»։
Սա է։
Գերիները դեռ Ալիևի մոտ են, Նիկոլը տալիս է ու տալիս, տալիս է ու վերահաստատում։ Գերիները Ալիևի մոտ են, Ալիևն ասում է՝ է գերի եմ վերադարձնում, Հայաստանը նրանց կալանավորում է, ասում է՝ սա լուրջ ազդանշան է։ Երևի՝ իր համար մտահոգության առիթ է...։
Հասկանու՞մ եք։
Արյունռուշտ թուրքը, որ հաճույքի համար գերի ու ծերունի է մորթում, հիմա մտահոգ է գերիների ճակատագրով, ու կարող է էլ գերի չտա։
Այ այսպես են «լուծում» գերիների հարցը նիկոլյան իշխանությունները։
Մարդիկ էլ նստած ասում են՝ մինչև ու՞ր։ Չեն պատկերացնում։
Ամեն անգամ զարմանում են, թե ինչպես կարող էին այսքան հայադավ լինել, այդպիսի բան անել, մտածում են՝ էլ սրանից այն կողմ բան չկա։ Հետո էլի, էլի, էլի... Ու զարմանում են՝ մինչև ուր, երբ։
«... աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ», - հուսով մտածում է այդ մինչև ուր-ի մասին հայաստանցի հեքիաթեղեն մարդն ու... մտածում։
Ինչ է անում ընդդիմությու՞նը։
— Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։
Թե՝ թվանք չունեմ։
— Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։
— Ես էլ չունեմ։
— Չատի... Մատի...
— Մենք էլ չունենք։
— Բա ի՞նչ անենք...
... Թե բա՝ Հայաստան, թե բա՝ պատիվ ունեմ։
Ես որ կորցրել ու կորցնում եմ իմ Հայաստանը. Ես որ՝ պատիվ չունեմ։
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին