Քրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր անձնական կյանքի մասին
Պորտուգալացին պատասխանել է իր անձնական կյանքի վերաբերյալ մի քանի հարցի և նշել, որ դեռ պետք է որոշում կայացնի: Նա ասել է, որ մի քանիսը հավակնում են լինել իր ընկերուհին:
Հիշեցնենք, որ նրա երկարամյա ընկերուհի ռուս մոդել Իրինա Շեյքից բաժանվելուց հետո համաշխարհային ԶԼՄ-ները Քրիշտիանուին կապում էին տարբեր կանանց հետ:
«Նոր «Հատո՞ւկ մեկը»: Մի քանիսը կան, բայց ես պետք է որոշում կայացնեմ:
Իսկ եթե լուրջ, այս ամենը բավական դժվար է: Կանանց կեսը հետաքրքրվում է քեզանով միայն քո փառքի համար: Դա նորմալ է, և միայն ինձ հետ չէ նման իրավիճակ առաջանում: Բոլոր հայտնի մարկանց ծանոթ է այդ վիճակը:
Բայց ես վստահ տղա եմ, բարձրահասակ եմ, ատամներս տեղում են, գեղեցիկ մարմին ունեմ»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է goal.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան