Հեգմո. «Անհամբերությամբ ենք սպասում Հունգարիա կատարելիք այցին»
Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պեր-Մաթիաս Հեգմոն մեկնաբանել է իր թիմի կրած պարտությունը (0:1) Հունգարիայի ընտրանուց «Եվրո-2016»-ի փլեյ-օֆֆի առաջին խաղում:
«Դեռ ճանապարհի կեսն ենք անցել: Մենք արդեն մտածում ենք Հունգարիայում կայանալիք հաջորդ հանդիպման մասին: Լավ խաղացինք: Լավ սկսեցինք, երկու գոլային պահ ստեղծեցինք,- ասել է Հեգմոն:- Ցավոք, տուգանային հրապարակում մեզ չբավարարեց սառնասրտությունը: Ես խաղացողներին խնդրեցի գրոհել: Անհամբերությամբ ենք սպասում Հունգարիա կատարելիք այցին: Իմ ֆուտբոլիստներին ասել եմ. «Թող այս խաղը մոտիվացնի ձեզ և ստիպի հասկանալ, թե 3 օր անց ինչի համար եք պայքարելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան