Քաղաքական 16:52 17/12/2021 Հայաստան

Ռաֆիկ Անդրեասյան. Ինձ համար էդ իշխող կուսակցության կողմից ցանկացած քայլ սպասելի է

Վեդիում ՏԻՄ ընտրություններից հետո այսօր պետք  է կայանար նորընտիր ավագանու  անդրանիկ նիստը։ Սակայն ինչպես ասում են՝  շաբաթն ուրբաթից շուտ եկավ։

Վեդիի ընտրություններում պարտված ՔՊ-ի ու «Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակներում ընդգրկված թեկնածուներն ինքնաբացարկի ու մանդատից հրաժարվելու դիմումներ ներկայացրեցին։ Արդյունքում կնշանակվեն նոր ընտրություններ։

Այս զարգացումների շուրջ Panorama.am-ը զրուցել է Ռաֆիկ Անդրեասյանի հետ, որի ղեկավարած  Ուրցաձոր համայնքն ընդգրկվել է Վեդի խոշորացված համայնքում։ Ռաֆիկ Անդրեասյանն ընտրություններին մասնակցում էր «Իմ հզոր համանք» դաշինքի ընտրացուցակով, որն առավել մեծ թվով ձայներ էր ստացել։ 

Panorama.am-Պարոն Անդրեասյան, ինչպե՞ս եք գնահատում «Քաղաքացիական Պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նման քայլը։
Ռաֆիկ Անդրեասյան-Ես արդեն ասել եմ, որ նրանք առաջին հերթին ոտնահարել են հենց իրենց ընտրողների շահերը։ Ո՞նց պետք է գնահատեմ։ Սա ձև չի էլի, ոնց  որ ժողովուրդն իրենց խաղալիքը լինի։ Չի կարելի ժողովրդի հետ նման կերպ վարվել։

Panorama.am-Հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ կամ ես կընտրվեմ վարչապետ, կամ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի։ Փաստորեն  հենց այս սկզբունքով են առաջնորդվում նաև նրա թիմակիցները։
Ռաֆիկ Անդրեասյան-Իհարկե, ես ամեն բան շատ լավ հիշում եմ, հիշում եմ նրա բոլոր հայտարարությունները, որոնք պետությանը մեծ վնաս են հասցրել։ Ես վաղուց ասել եմ, եթե ՏԻՄ-երում  համամասնական ընտրությունների մասին օրենքը մնա նույնը, ապա դա անհատի իրավունքի խախտում է։ Ժողովրդավարության զարգացման առումով շատ կարևոր է, որ մարդը կարողանա միայնակ առաջադրվել՝ մեծամասնական ընտրակարգով։ Նաև էս կարգի խոշորացված համայնք կառավարելը  շատ դժվար է, նման ծավալի խոշորացումը բացասական երևույթ եմ համարում ու չեմ կարծում, որ այդ համայնքների խնդիրները նորմալ լուծում կստանան։ Խնդիրները շատ են լինելու, որոշ դեպքերում նաև անհաղթահարելի։

Մի բան էլ նշեմ, գոռում-գոչում են, որ ապակենտրոնացված կառավարման են անցնում։ Ճիշտ հակառակ գործընթացն է տեղի ունենում։ Նախկինում  էլ միջամտության քիչ դեպքեր չեն եղել տարբեր կուսակցությունների կողմից, քիթը խոթել են համայնքների ինքնուրույնության մեջ, բայց այսօր  նույնը շարունակվում է  ռեպրեսիոն միջոցներով։

Panorama.am-Ձեզ համար սպասելի՞ էր  ՔՊ-ի նման քայլը։
Ռաֆիկ Անդրեասյան-Ինձ համար էդ իշխող կուսակցության կողմից ցանկացած քայլ սպասելի է՝ թե ձերբակալություն, թե բանսարկություն, թե գործ կարել։ Ամեն ինչ սպասում եմ, քանի որ նրանք պետություն հանձնեցին։ Հույս ունեմ, որ հայի պայքարող տեսակը դեռ մենք ունենք ու նրանք իրենց գործն անելու են։

Panorama.am-Ձեր դաշինքը՝ «Իմ հզոր համայնք»-ը հետագա անելիքների մասին քննարկում ունեցե՞լ է, կա՞ որոշում։
Ռաֆիկ Անդրեասյա-Մենք մեր անելիքները դեռ չենք որոշել։ Սպասում էինք, որ էսօր ավագանու նիստը կկայանար, կշարունակեինք մեր աշխատանքը։

Panorama.am-Փաստորեն այս պահին հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հստակ որոշում չունեք։
Ռաֆիկ Անդրեասյան-Այս պահին ոչ, բայց իմ կարծիքն այն է, որ պետք է միանշանակ մասնակցել։ Եթե թիմակիցների մեծամասնությունը չհամաձայնեն ինձ հետ, բնականաբար, չենք մասնակցի։ Կարծում եմ, այդ որոշումը չի լինի։ 
Դուք հիմա տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում մյուս համայնքներում։ Այս իրավիճակում ինձ համար զարմանալի է, թե ինչու ընդդիմադիր պատգամավորներն իրենց մանդատները վայր չեն դնում։ Չեմ հասկանում, ինչ է կատարվում։ Ես իրենց քվե չեմ տվել, որ գնան լռեն կամ աթոռ զբաղեցնեն։ Թող իրենք էլ հրաժարական տան։

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}