G7 երկրները բացահայտել են մարդկությանը սպառնացող հիմնական սպառնալիքը
«Մեծ յոթնյակի» երկրները կորոնավիրուսի Oմիկրոն շտամի տարածման բարձր տեմպերը ճանաչել են, որպես մարդու առողջության համար ամենալուրջ սպառնալիք։ Այս մասին հայտնում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությանը:
«Մեծ յոթնյակը» կոչ է արել ուժեղացնել համագործակցությունը պետությունների միջև և կիսել առկա տվյալները՝ խնդրին հնարավորինս արագ լուծում գտնելու համար։
Համատեղ հայտարարության մեջ խոսվում է նաև պատվաստումների և վարակի ախտորոշման հավասար հասանելիության ապահովման անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի Օմիկրոն շտամը առաջին անգամ հայտնաբերվել է Հարաֆային Աֆրիկայում: Ըստ ԱՀԿ-ի՝ այն համարվում է ամենավտանգավոր և շուտ տարածվող շտամը: