Արմինե Պետրոսյանը Արցախի սրբազան դրոշը կախում է իր տան պատշգամբից
Հասարակական, քաղաքական, մշակութային գործիչները շարունակում են ֆեյսբուքում «ՄիտքսԱրցախին #ArtsakhFlagChallenge» ակցիան՝ ցուցադրելով Արցախի Հանրապետության դրոշը:
Ակցիային միացել է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը:
«Արցախի Հանրապետության սրբազան դրոշն է, հպարտությամբ կախում եմ մեր տան պատշգամբից»,- ասում է Ա. Պետրոսյանը ֆեյսբուքյան տեսանյութում:
Նա դիմում է հզոր Արցախին ու արցախցիներին՝ որ մենակ չեն, «մեր մտքում են, սրտերում ու հոգիներում»:
«Վստահ եմ, որ դու ինքդ ոտքի ես կանգնելու, մենք միասին ենք ոտքի կանգնելու, գիտենք, որ Արցախը ոչ միայն մեր սահմանն է, բերդապարիսպն է, նաև մեր միջնաբերդն է»,- ասում է Արմինե Պետրոսյանը:
Նա կախելուց առաջ համբուրում է Արցախի դրոշը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին