Հովհաննես Հովհաննիսյանն ասում է՝ ԵՊՀ ռեկտոր է ընտրվել 19 կողմ, 5 դեմ ձայներով, մինչդեռ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ունի 20 անդամ
Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտոր-կառավարչի ընտրությունից հետո լրագրողներին ասաց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 19 կողմ և 5 դեմ ձայնով իրեն 5 տարով ընտրել է ռեկտոր- կառավարիչ:
Ի դեպ, Հ. Հովհաննիսյանը միակ թեկնածուն էր:
ԵՊՀ նախկին մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը գրել է. «Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարում է, որ ինքը ռեկտոր է ընտրվել 19 կողմ, 5 դեմ ձայներով, բայց ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ունի 20 անդամ»:
Մրցույթից հետո ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց քվեարկության արդյունքները՝ 12 կողմ, 3 անվավեր, 5 դեմ:
«Մենք չենք թաքցնում՝ դեմ ենք քվեարկել այս ընտրությանը: Մեր արտահայտած դիրքորոշումը պայմանավորված է քաղաքականացված լինելու հանգամանքներով, թեպետ այս նիստի ընթացքում քննարկվեց այն հարցը, թե արդյոք խնդիր չի առաջացնի կուսակցական ներկայացուցիչների պաշտոնավարումը ԵՊՀ-ում:
Լսեցինք խոստումներ, որ բուհը պետք է գործի ապաքաղաքական, բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով փաստերը, մենք դեմ քվեարկեցինք: Հետագա ընթացքը ցույց կտա ընտրված ռեկտորի և հոգաբարձուների խորհրդի կազմի արտահայտած դիրքորոշումը»,-ասաց Սավիթ Ափոյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը
- Մեր նպատակը ԵՊՀ-ի ՔՊ-ականացման դեմն առնելն է. ԵՊՀ-ում բողոքի ակցիա է և ռեկտորի ընտրություն
- Երեք բուհում ռեկտորի պաշտոնի համար մրցակցություն չկա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան