Թալինում քաղաքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածուն
Թալին խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանին այսօր գումարեց առաջին նիստը, որի ընթացքում Թալինի համայնքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տավրոս Սափեյանը:
Ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը քաղաքապետի պաշտոնում առաջադրել էր «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի թեկնածությունը:
Տավորս Սափեյանն ստացավ 11 կողմ ձայն, Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն:
Սափեյանին կողմ է քվեարկել ընդդիմության համայնքապետի նախկին թեկնածու, «Հայք» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Կարեն Գրիգորյանը:
«Կարեն Գրիգորյանը պատասխատվություն է կրում 6000 ընտրողի առաջ: Ինքն է ստորագրել ընդդիմադիր երեք ուժերի դաշինքը, հիմա դեմ է քվեարկել իր այդ նույն որոշմանը»,- ասաց ավագանու անդամներից մեկը:
Հարցին՝ լուրերին կային, որ նաև Կ.Գրիգորյանի ընտանիքի անդամներին էին ճնշում, նա պատասխանեց, որ դրան Գրիգորյանը պետք է պատասխանի, եթե կա հանցագործության տարրեր, ինքը հաղորդում պետք է տա:
«Զարթոնք» կուսակցության անդամ Մնացական Մնացականյանի խոսքով, օրենքում նշվում է, որ համայնքապետի թեկնածու իրավունք ունեն առաջադրել խմբակցությունները, ՔՊ-ն փաստաթղթերը չէր ներկայացրել, ֆրակցիա չէր կազմել, և չնայած դրան առաջադրեց համայնքապետի թեկնածու, որին ավագանու 11 անդամ կողմ քվեարկեց։
«Կարեն Գրիգորյանը, դիմելով «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին, ասաց՝ դու իմացի, ում խաթր եմ քեզ տալիս։ Եթե որևէ մեկի խաթր, ինչ-որ մեկը կարող է 6000 մարդու ձայն ոտնատակ տա, չգիտեմ, մեկնաբանություններ չունեմ ...»,-ասաց Մնացական Մնացականյանը:
Թալինում կայացած ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 5037 ընտրող, «Զարթոնք» կուսակցությունը հավաքել է 2882 ձայն, «Հայք» կուսակցությունը՝ 1624 ձայն, իսկ «Մեր համայնքը» դաշինքը՝ 1258 ձայն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան