Հայաստանի կանանց հավաքականը նոկդաունի է ենթարկել Ուկրաինայի հավաքականին
«Դինամո» մարզահամալիրում ընթացող թիմային ձևաչափով բռնցքամարտի մրցաշարում այսօր մրցել են Հայաստանի և Ուկրաինայի կանանց հավաքականները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Մեր ընտրանին հաղթել է 5։2 հաշվով։ Գեղեցիկ հաղթանակներ են տոնել 48 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը և 70 կգ քաշային Անի Հովսեփյանը։ Ընդ որում՝ հաղթանակ տոնած մեր մարզուհիները իրենց մրցակիցնեին նաև նոկդաունի են ենթարկել»,- ասվում է հաղորդագրությունում։