Հայաստանցի օգտատերերի վրա մոբայլ սպառնալիքների և բանկային տրոյանցիների գրոհները թուլացել են, շորթող տրոյացիներինը՝ սաստկացել
Մոբայլ սարքերի հայաստանցի օգտատերերի նկատմամբ չարագործների հետաքրքրությունը 2021-ի երրորդ եռամսյակում հիմնականում թուլացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին մոբայլ սպառնալիքների է ենթարկվել օգտատերերի 0,85%-ը՝ 2020-ի երրորդ եռամսյակի 2,16%-ի դիմաց:
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության փոխանցմամբ, միաժամանակ, կրկնակի նվազել է այն օգտատերերի բաժինը, որոնք բախվել են մոբայլ բանկային տրոյական ծրագրերի՝ 2020 թվականի երրորդ եռամսյակի 0,06%-ից մինչև 0,03% 2021-ի նույն ժամանակահատվածում:
Ինչ վերաբերում է մոբայլ շորթող տրոյացիներին, եթե փրկագնման հետագա պահանջով տվյալների ծածկագրման փորձեր 2020-ի հուլիս-սեպտեմբերին գրանցվել են հայաստանցի օգտատերերի սարքերի 0,01%-ում, ապա ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում այդ ցուցանիշը աճել է մինչեւ 0,02%:
Մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաև համակարգը և հավելվածները մինչև արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։
Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։ Մոբայլ օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում » են դա անել ի պատասխան «շահավետ» առաջարկների։ Իսկ ցանկացած տրոյացուց և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Հայաստանում համակարգիչների օգտատերերը 3-րդ եռամսյակում ավելի հաճախ են բախվել վեբ-գրոհների
- «Կասպերսկի» ընկերությունը թողարկում է իր օպերացիոն համակարգի KasperskyOS
- «Կասպերսկի»-ն հայաստանյան ուժային կառույցներին հիշեցրել է կիբեռանվտանգության կանոնների պատշաճ պահպանման անհրաժեշտության մասին
- «Կասպերսկի». Խարդախները փող են կորզում խոշոր բանկերի ներդրումային նախագծերին մասնակցելու առաջարկներով
- «Կասպերսկի». Խարդախները դարկնետում պատվաստվածի եվրոպական սերտիֆիկատներ են առաջարկում միջինը 300 դոլարով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին