Եթե Մարությանն ինքնակամ չգնա, ապա քրեական հոդվածների 3-րդ 4-րդ մասերով է գնալու
«Եթե հեռացման պահանջ է դրվել, ապա իմ հորդորը կլիներ Հայկ Մարությանին, որ նա ինքը տա հրաժարական»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան և նկատեց, որ կամավոր չհեռանալու դեպքում Մարությանը կունենա «շատ բազմաթիվ» խնդիրներ:
Շահինյանը հավաստիացրեց, որ խնդիրների մասով ինքը ոչ թե ենթադրում է, այլ համոզված է:
«Էմոցիոնալ վիճակը հենց անցնի, իր աշխատասենյակ կհյուրընկալվեն, կամ երեկոյան բնակարանում խուզարկություն կանեն և քրեական հոդվածների 3-րդ 4-րդ մասերով են գնալու հետագա գործընթացները: Սա ես համոզված եմ ասում. գուցե շատ հարցերի ինքը չի տիրապետում, թե ինչ է կատարվում քաղաքապետարանի ներսում, թե ինչ կոռուպցիոն գործարքներ են տեղի ունենում »,-հայտարարեց Երևանի թաղերից մեկի նախկին ղեկավարը:
Նա հայտնեց, որ Երևանի քաղաքապետարնում կատարվում է այն, ինչ պետք է կատարվեր և բացատրեց, որ ընդամենը ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գելխավորած Հայկ Մարությանը խզել է իր կապերը կուսակցության հետ:
«ՔՊ-ի հետ կապերը խզելուց հետո դու չես կարող պարզապես հեռանաս և ինքնագործունեությամբ զբաղվես»,-ասաց Շահինյանը և պնդեց, որ այսօր նույնիսկ Նիկոլ Փաշինյանին է դժվար հրաժարական տալ և հեռանալ վարչապետի պաշտոնից, քանի որ քաղաքական թիմը կարող է թույլ չտալ:
Շահինյանը կարծիք հայտնեց, որ շուտով Երևանում ավագանու արտահերթ ընտրություններ են լինելու, որը յուրահատուկ ինդիկատոր է լինելու Փաշինյանի համար:
«Այսօր ՔՊ-ն Երևանում լավագույնը պետք է պայքարի 20-25 %-ի համար. դա էլ կախված կլինի նրանից, թե ինչ թիմ կձևավորեն»,-հայտարարեց Հովհաննես Շահինյանը և Մարությանին խորհուրդ տվեց այդ ընտրություններում ձևավորել սեփական թիմը:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարության. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ
- Մարության Հայկից հետո հաջորդը Պապիկյան Սուրոն է․ քաղտեխնոլոգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան