«Հրապարակ». Ինչու են ԱԺ ֆոյեից հավաքել լրագրողների համար նախատեսված աթոռները
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, երեկ անցնելով լրագրողների համար նախատեսված փոքրիկ ֆոյեով, ետ է դարձել՝ լուսանկարել նստած օպերատորներին, ապա հրահանգել է ԱԺ աշխատակիցներին՝ ֆոյեից հավաքել լրագրողների համար նախատեսված աթոռները։
Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանին խնդրեցինք պարզաբանել այդ քայլը։ Նա ասաց, որ «օպերատորները ոչ պատշաճ ձևով են նստած եղել աթոռներին, այդ պատճառով էլ հանվել են»։ Ի՞նչ նկատի ունեք՝ ոչ պատշաճ ասելով։ Խաչատրյանն ասաց, որ չի կարող նկարագրել, հավելեց, որ օպերատորների խնդրանքով հանդիպում է կայացել ԱԺ նախագահի հետ, ներողություն են խնդրել, և աթոռները հետ են վերադարձրել իրենց տեղը։ Մնում է, որ ԱԺ նախագահը նույնքան ուշադիր լինի ԱԺ դահլիճում նստողների նկատմամբ, որոնք փռվում են աթոռներին և քացի են տալիս գործընկերներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան