Ճապոնիայում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի
Օսակայում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, հայտնում է Kyodo-ն՝ վկայակոչելով պատկան մարմիններին: Այս մասին գրում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան քաղաքի առևտրային թաղամասում գտնվող 8 հարկանի շենքի 4-րդ հարկում, որտեղ թերապևտիկ և հոգեբուժական հիվանդանոց է տեղակայված: Ավելի վաղ հաղորդվում էր 5 զոհի և 23 տուժածի մասին:
Ականատեսների խոսքով՝ հրդեհը բռնկվել է տարեց տղամարդու տոպրակից արտահոսած հեղուկի պատճառով: Վարկածներից մեկի համաձայն՝ կատարվածը հրկիզման հետևանք է:
Ըստ գործակալության, ներկա պահին հրդեհը մարվել է և դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը: