Վստահեցնում եմ փողոցում 10 անցորդից ոչ մեկը չի ճանաչի ՄԻՊ պաշտոնում ՔՊ-ի առաջարկած Քրիստինե Գրիգորյանին. Արեգնազ Մանուկյան
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտոնում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից առաջադրված արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի թեկնածության և ԱԺ-ին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:
ՔՊ-ն առաջարկում է ՄԻՊ ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու հարցը հատուկ ընթացակարգով քննարկել:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ընթերցեց Սահմանադրության այն հոդվածը, որում ասվում է, որ ՄԻՊ թեկանածու կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն ունեցող յուրաքանչյուր ոք և հետաքրքրվեց, թե ի՞նչ եղանակով են որոշել, որ Քրիստիներ Գրիգորյանը նման հեղինակություն է վայելում:
Թեկնածուին ներկայացնող ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այդ գնահատականը կտա ԱԺ-ն՝ իր քվեարկությամբ, իսկ թեկնածուն ակտիվ է եղել մարդու իրավունքների ոլորտում, ինչը բավարար է թեկնածու առաջադրվելու համար:
«Ես ձեզ առաջարկում եմ դուրս գալ փողոց և պատահական 10 անցորդի հարցնել, թե ով է Քրիստինե Գրիգորյանը և ես ձեզ վստահեցնում եմ, որ որևէ մեկը նրան չի ճանաչի»,- հայտարարեց Արեգնազ Մանուկյանը:
Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ հարցումները իրավական հիմնավորում չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան