Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանքը փոխվել է, ընտրվել է գրավը
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցավ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի, «ԶՊՄԿ» ՓԲԸ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։
Զանգեզուր TV-ին գրում է, որ դատարանը փոխել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը։ Որպես խափանման միջոց է ընտրվել գրավը 70 միլիոն դրամի չափով։
Մ. Փարամազյանը կալանավորվել էր հուլիսի 10-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները նա չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:
Հարակից հրապարակումներ`
- Ազատություն Առուշանյանին, Փարամազյանին․ ԱԺ-ում Մխիթար Զաքարյանն երդման տեքստն ավարտեց կոչով
- Մանվել Փարամազյանի կարիքը բոլորն ունեն. Քաջարանի ավագանու հայտարարությունը
- Անազատության մեջ գտնվող Մանվել Փարամազյանը շարունակում է հանդիսանալ Քաջարանի համայնքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին