Մոսկվայում տղամարդն ավտոբուսում ընկել է և մահացել
Քննիչները ստուգումներ են սկսել Մոսկվայում ավտոբուսում տղամարդու մահից հետո, ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
«Հայտնի է, որ մահը կրիմինալ բնույթ չի կրում, տղամարդը ավտոբուսում ընկել է աստիճանի վրա և վնասել ոտքը, հրաժարվել է ուղևորների առաջարկած բժշկական օգնությունից։ Արդյունքում որոշ ժամանակ անց տղամարդը մահացել է արյան կորստից»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը տառապել է երակային խրոնիկ հիվանդությամբ։ Ինչպես գործակալությանը հայտնել են «Սթարտրանս»-ում, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Դեկաբրիստովի փողոցի թիվ 3 տան տարածքում։
«Իրավապահ մարմինների կողմից ավտոբուսի նախնական զննությունից հետո որևէ առարկա, որը կարող էր վնասվածք պատճառել, չի հայտնաբերվել»,- հայտնել են ընկերությունից։