Չարենց կամ տորթ, փուչիկ ու հյութեր. «Երկուսն իրար հետ համատեղողը քաղքենի է պարզապես»
Եղիշե Չարենցի տուն-թանգարանում օրերս նշվել է փոքրիկ Անիի ծնունդը: 6-ամյա աղջնակի ցանկությունն է եղել՝ իր ծննդյան տարեդարձն անցկացնել հենց Ե. Չարենցի տուն-թանգարանում։
«Փոքրիկ Անին ցանկացել էր իր ծննդյան տարեդարձն անցկացնել հենց Ե. Չարենցի տուն-թանգարանում։
Անցկացվեց «Չարենցին հյուր» կրթական ծրագիրը, որից հետո փոքրիկ թանգարանասերն իր ընկերների հետ տուն-թանգարանի «տոնական անկյունում» փչեց իր տորթի մոմերը և երազանք պահեց։
Չարենցյա՜ն փոքրիկ բարեկամ, լուսավո՜ր մանկիկ,
արևաշող մանկություն քեզ»,- նշված է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջում ու տեղադրված լուսանկարներ ծննդյան արարողությունից:
Քաղաքացիները մեկնաբանություններ են թողել այդ գրառման տակ՝ չողջունելով տուն-թանգարանում ծննդյան արարողություն նշելու փաստը.
«կամ Չարենց, կամ տոռծիկ
երկուսն իրար հետ համատեղողը քաղքենի է պարզապես»:
«Էս ի՞նչ բան էր... բոլոր մշակութային վայրերը վերածվել են ուտել խմելու տեղի: Քաղաքում լիքը սրճարան կա: Ամոթ է պարզապես»:
«Թանգարանն էլ վերածեցիք "վետեռոկի"։ Չարենցն, որ կենդանանար, ինքնասպան կլիներ»:
«Երեխան իհարկե կապ չունի, բայց Չարենցի տուն-թանգարանում տորթ, փուչիկ ու հյութե՞ր։
փաստորեն ձեզ մոտ կարելի է նաև ուտելով ու խմելով մտնե՞լ։
վե՞րջ արդեն, թանգարանը մանկական սրճարանի հետ նույն կարգավիճակու՞մ է»:
Քաղաքացիների գրառումներին ի պատասխան՝ Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատող, Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը, գրել է. «Ավելի ճիշտ կլինի գնահատել երեխայի ցանկությունը թանգարանում նշելու իր ծնունդը: Նախ կրթական ծրագիր են արել մեր գիտանձնկազմի հետ ծանոթացել բանաստեղծի կյանքին և գրական գործունեությանը: Կուզեի իմանալ թե էսպես մտածողներից քանիսն են եղել թանգարանում»:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ պայմաններով կարելի է Գառնու տաճարի տարածքը փակել ու պսակադրություն անցկացնել
- Սոցցանցերը մշակույթի նախարարությանը հուշում են իր տեղը
- Հերիք եղավ, Գառնին սրբություն է. Պատգամավորը դատապարտել է Գառնիում կազմակերպած կորպորատիվը
- Խնջույք հուշարձանների տարածքում` «չնվաստացնելով» այն