Ի՞նչ հարաբերություններ ունեն Պուտինն ու Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը թույլ է տալիս նույնիսկ ամենաբարդ տարաձայնությունների ժամանակ երկխոսել և հասնել խաղաղ կարգավորման։Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Նախագահ Էրդողանը, գիտեք, որ նա բավականին ջերմ հարաբերություններ ունի, նույնիսկ կարելի է ասել՝ բարեկամական հարաբերություններ նախագահ Պուտինի հետ, որոնք, չնայած տարաձայնությունների առկայությանը, թույլ են տալիս նույնիսկ ամենասուր պահերին հավաքվել և լուծել ամենադժվար խնդիրները»,- ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ հակասություններ մեկ անգամ չէ, որ ունեցել են, օրինակ՝ Սիրիայի պարագայում։
Նա ընդգծել է, որ չնայած որոշակի հակասությունների առկայությանը, Թուրքիան «մեր շատ կարևոր հարևանն է», շատ կարևոր խոշոր նախագծերի գործընկերը, նաև տարածաշրջանային բազմաթիվ հակամարտությունների կարգավորման գործընթացում ։