Ջհանգիրյանի նմանները 90-ականներին իրենց կանանց ծոցում պառկած, հանգիստ քնած են եղել, իսկ Աշոտ Մինասյանն իր եղբորը տարել է զոհասեղանին. Սրապիոնյան
«Աշոտ Մինասյանի տեսակի հայրենանվեր, ազգանվեր մարդուն արդեն 17 օր փակած են պահում, սա նշանակում է, որ մենք դատական խորհուրդ չունենք, հետևաբար ինձ համար անհասկանալի է, թե դրա ի՞նչն է բարձրագույն»,- ԲԴԽ-ի մոտ անցկացվող ակցիայի ժամանակ ասաց ԵՊՀ դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
Նրա խոսքով՝ ազգային հերոսին փակում են, առանց որևէ իրավական հիմնավորման, քանի որ 17 օր է Մինասյանի կալանավորման որոշումը չեն տվել փաստաբանին։
«Ես իրավաբան չեմ, բայց հասկանում եմ, որ սա իրավական անգրագիտություն է, սա վրեժխնդրություն է»,-հայտարարեց Սրապիոնյանը և բացատրեց. «Գիտե՞ք ինչու է վերժխնդրություն, որովհետև Գագիկ Ջհանգիրյանի նմանները 90-ականներին իրենց կանանց ծոցում պառկած, հանգիստ քնած են եղել, իսկ Աշոտ Մինասյանն իր եղբորը տարել է զոհասեղանին՝ երկիր փրկելու։ Միանսյան Աշոտը արյուն է տվել էս հայրենիքին և մինչ օրս տալիս է»։
Գրականագետը, հայցելով ներկաների ներողամտությունը, ստեղծված իրավիճակը բնութագրեց «բեսպրեդել» որակավորմամբ:
Սերժ Սրապիոնյանը հայտարարեց, որ իշխանություններն ուղիղի ճակատով հարձակվել են ԵՊՀ-ի վրա, գրավում են այն:
«Ժողովրդավարական Բաստիոն հայտարարված Հայաստանը աշխարհի ամենաբռնատիրական երկիրն է այսօր, ենթարկվում է ինչ-որ մի էակի կարգին, որի ծագումնաբանությունը հայտնի չէ շատ-շատերի համար»,-նկատեց ԵՊՀ դասախոսը:
Նա նաև հայտարարեց, որ չկա մի երկիր, որտեղ իշխանիկները, լրտեսական ցանց ղեկավարողները շրջապատված լինեն 5-6 շարք ոստիկաններով:
Հարակից հրապարակումներ`
- Մեր նպատակն է պաշտպանել օրենքը, այլ ոչ թե ստիպել դատավորներին սպասարկել այս կամ այն անձին. Գեղամ Մանուկյան
- Սա մի բռնապետի տնազի իշխանություն է. Հայկ Մամիջանյան
- Տոտալ տիրում է իրավական ամենաթողություն, ԲԴԽ-ի աչքերը փակ են. Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան