Աբովյանի նախկին քաղաքապետը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Վահագն Գևորգյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- ասվում է որոշման մեջ:
Նշենք , որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին Վահագն Գևորգյանը եղել է Աբովյանի քաղաքապետ։
2020 թվականի մարտին նույն Վահագն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել «ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը)»: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Չհեռացավ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում