Ալեն Սիմոնյանը ժամանակին ասում էր «կագեբեիշնիկ գյադա Պուտին», հիմա շնորհակալություն է հայտնում նրան. Ռուբեն Հակոբյան
«Բացահայտ ճշմարտութուն է, որ այս իշխանությունները երբեք ընտրություններով չեն լքի իշխանությունը»,-Դատախազության մոտ շարունակվող ընդդիմության ակցիայի ժամանակ հայտարարեց քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։
Նա նկատեց, որ համայնքներում իշխանությունների օգտին հիմնական ուղղություն տվողները քրեական տարր են են, ինչը ևս փաստում է, որ իրենք ընտրությամբ չեն հեռանա իշխանությունից:
Հակոբյանի խոսքով՝ ներկաներին իշխանությունից հեռացնելու միակ ձևը փողոցն է։
Նա նկատեց, որ ժողովրդի դիմաց կանգնած հակառակորդը, իր հետ կապ չունի նույնիսկ որպես հակառակորդ, քանի որ ընդամենը ծրագիր է իրականացնում, որով հայ սերնդի ապագան հստակորեն վտանգված է:
Հայտարարելով, որ երկրի երեք առաջին դեմքերն աշխատում են Հայաստանի դեմ՝ բանախոսն ասաց. «Հիմնական ուսապարկին չեմ անդրադառնում, մյուսը ՀՀ նախագահն է, որը, լինելով մեր պետության անձեռնմխելիության երաշխավորը, այնպես արեց, որ բոլորը մոռանան իր գոյությունը, ՀՀ-ն իր համար աշխարհագրական տարածք է, իսկ իր կարգավիճակը նա օգտագործում է, որպես բիզնես պրոյեկտ»։
Անդրադառնալով ԱԺ նախագահի վարքին՝ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ նա այնքան անարժանապատիվ է, որ ժամանակին ասում էր «կագեբեիշնիկ գյադա Պուտին», հիմա ամեն երկրորդ բառում ՌԴ-ում շնորհակալություն է հայտնում Պուտինին, որ փրկել է իրեն, իր իշխանությունը և ժողովրդին:
Անդրադառնալով Գագիկ Ջահանգիրյանին՝ Հակոբյանը հայտարարեց, որ նրա ստորագրությունը կեղծություն է, ընտրությունների կեղծելու մեջ իրենցի պրոֆեսիենալ և ռահվիրան չի եղել, իսկ այսօր կարողացել է ամբողջ դատական համակարգն իր ձեռքում կենտրոնացնել և քաղաքական գործիչներին և հերոսներին ձերբակալել:
Հարակից հրապարակումներ`
- Ջհանգիրյանի նմանները 90-ականներին իրենց կանանց ծոցում պառկած, հանգիստ քնած են եղել, իսկ Աշոտ Մինասյանն իր եղբորը տարել է զոհասեղանին. Սրապիոնյան
- Սկսում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթացը. Արծվիկ Մինասյան
- ԲԴԽ շենքում նստածները ՀՀ առաջին զեղծարար Ջհանգիրյանի ստրուկներն են. Ավետիք Իշխանյան
- ԲԴԽ-ն ու դատախազությունը Փաշինյանի ձեռքին դարձել են բութ գործիք ՀՀ-ում բռնություններ իրականացնելու համար. Իշխան Սաղաթելյան
- Սա մի բռնապետի տնազի իշխանություն է. Հայկ Մամիջանյան
- Տոտալ տիրում է իրավական ամենաթողություն, ԲԴԽ-ի աչքերը փակ են. Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան