Վահե Հովհաննիսյան. Քաղաքային հեղափոխություն
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում անդրադարձել է անդրադարձել է Հայկ Մարությանի պաշտոնանկության գործընթացին.
«Ի՞նչ է կատարվում Երևանում, ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլը Հայկ Մարությանի պաշտոնանկությամբ։ Գաղտնիքն այլ տեղ է. վերջին ՏԻՄ ընտրություններն ազդարարում են «քաղաքային հեղափոխության» պրոցեսի մասին. նիկոլականությունը պարտվել է երկրի բոլոր խոշոր քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Գորիս, Կապան, Աբովյան, Մասիս, Ապարան, Վեդի, Եղեգնաձոր։
Իշխանության մերժման և նոր իշխանության պահանջը քաղաքային մշակույթ է։ Այն ծնվում է քաղաքային միջավայրում, զարգանում որոշակի մակարդակի և ստանում հանգուցալուծում։ Հենց սա էլ տեղի է ունենում Հայաստանում։
Քաղաքների ցանկում այս պահին բացակայում է Երևանը, բայց բոլորին էլ պարզ է, որ այդ բացակայությունը տեխնիկական է՝ տեղի չեն ունեցել ընտրություններ։ Իսկ բովանդակային առումով Երևանում Նիկոլը մերժված է շատ ավելի վաղ։
Հաշվի առնելով համահայկական աղետի մասշտաբները, «քաղաքային հեղափոխությունը», ամենայն հավանականությամբ, չի սահմանափակվելու Հայաստանի սահմաններով։ Պոտենցիալ հեղափոխական քաղաքների ցանկում, իհարկե, առաջին տեղում Ստեփանակերտն է, այնուհետև՝ խոշոր հայկական համայնքներ ունեցող աշխարհի քաղաքները՝ Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի։ Աշխարհի հայերը չեն ուզում ապրել պարտվածի, ստորացվածի նվաստացուցիչ կարգավիճակով, ինչի մասին նրանց անընդհատ հիշեցնում է պարտված իշխանության գոյությունը։
Պարտությունը և ստորացումը ծանր էմոցիաներ են և կարող են լուծվել միայն ուժգին «կոնտրէմոցիայի» միջոցով։ Անհատական և ազգային արժանապատվության գաղափարով «քաղաքային հեղափոխությունը» հանգեցնելու է Հայաստանում նոր իշխանության ձևավորմանը և պատմության նոր էջի բացմանը։ Սա է պրոցեսի տրամաբանությունը։
Ի՞նչ է խնդիր է այսօր լուծում Նիկոլը. կա տպավորություն, որ նա խորքային պրոցեսներն ավելի լավ է զգում, քան՝ իր հակառակ ճամբարները։ Հետևաբար նա սկսում է քայլեր անել՝ ձերբակալել, ճնշել, սպառնալ, առնել և այլն։ Նա կորսված քաղաքների խնդիրը պետք է փոխհատուցեր Երևանով։ Նոր արտահերթ ընտրությունների նա չի գնա. պարտության և անվերահսկելի ընթացքի հավանականությունը չափազանց մեծ է։ Պատմության այս էջը Երևանի ընտրություններով կարող էր արագ ավարտվել։ Դա, իհարկե, կարող է տեղի ունենալ նաև Երևանի փողոցներում՝ առանց ընտրությունների, սակայն ընտրությունները կարագացնեին ու կմոբիլիզացնեին ընթացքը։
Հետևաբար՝ նա գնաց նեղթիմային ճանապարհով՝ ստեղծելու համար իմիտացիա, թե «վերցրել» է Երևանը, ու այն իր վերահսկողության տակ է։
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ թե´ Երևանի, և թե´ բռնաճնշումների միջոցով մյուս քաղաքների վրա վերահսկողությունը, իրոք, իմիտացիոն է, և քաղաքային հեղափոխության պրոցեսն այդ ձևերով կանգնեցնել հնարավոր չի լինելու։ Իսկ ի՞նչը կարող է կանգնեցնել այն։ Որքան էլ զարմանալի թվա, բայց բանալին Նիկոլի ձեռքում չէ. «քաղաքային հեղափոխության»՝ հայաստանյան և համահայկական պրոցեսը կարող է կանգ առնել մեկ դեպքում, եթե հականիկոլական համակարգերը չհասկանան պրոցեսը, չդառնան հանրային պահանջներին համահունչ և չկարողանան հանրային տրամադրությունները փոխարկել քաղաքական լուծումների։ Սրա վտանգը, ցավոք, կա»։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ գործով ամբողջությամբ հիմնավորվեց, որ Էդմոն Մարուքյանն իրականում քաղաքական տրանսեքսուալ է». Նարեկ Սամսոնյան
- Հայկ Մարության. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ
- Նախկին կուսակիցը՝ Հրաչյա Սարգսյանի մասին. Մեր սիրելի քաղաքը շուտով ղեկավարելու է անդեմ ու անմեղսունակ մի անձնավորություն
- Մարությանը որոշել է բարձրացնել երևանցիների տրամադրությունը
- Նաիրիա Զոհրաբյանը ԲՀԿ-ականներին կոչ է դեմ քվեարկել Հայկ Մարությանի պաշտոնանկությանը
- «Իմ քայլը» Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել․ Արմեն Կոտոլյան
- Փաշինյանի թերթը Մարությանի վրա մատ է թափ տալիս, իսկ Մարությանը լուրջ չի ընդունում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան