Առանց հատուկ ջանքերի սրանք իրենց վախճանն են մոտեցնում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Շատ զարմանալի է, որ մինչև հիմա իշխանությունը օրենքի նոր նախագիծ չի ներկայացրել, որով կսահմանվի, որ երկրի բոլոր պաշտոնները՝ նախագահ, վարչապետից համայնքի ղեկավար, հիմնարկի տնօրեն, օրենքի ուժով պետք է քպ-ականները զբաղեցնեն։
Այդ օրենքում հատուկ պետք է սահմանվի, որ ում մտքով անցնի, որ ինքը կարող է քպ չլինելով հավակնել որևէ ռանգի պաշտոնի՝ որպես ծանր հանցագործություն, երկարատև պատժի կենթարկվի։
Այս տեսանկյունից պետք է հատուկ սահմանել իշխանության վախերը, իսկ դրա հաղթահարումը պետք է լինի անվճար։
Առանց հատուկ ջանքերի սրանք իրենց վախճանն են մոտեցնում, ինչն ի դեպ, ողջունելի է։
Շատ տարօրինակ է, որ իրավապահ համակարգի տարբեր օղակներ ջանասիրաբար սպասարկում են սրանց նեղ անձնական քմահաճույքները՝ չգիտակցելով, որ հետո իրենց «արդարացումներն» այն մասին, թե իրենք չէին ուզում, բայց իրենց «վերևից» պարտադրել են, որևէ ձևով իրենց չի փրկելու։
Այսօր ժամը՝ 13։00-ին, հավաքվում ենք Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) շենքի դիմաց (Կորյունի 17), որից հետո երթով շարժվելու ենք դեպի ՀՀ գլխավոր դատախազություն»։
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ կատարվում է ՏԻՄ-երի հետ, լի է ժողովրդավարության հիմքի՝ ընտրելու և ընտրվելու իրավունքի համար խորքային վտանգներով. ՄԻՊ
- Վաղը հավաքվում ենք ԲԴԽ դիմաց, որից հետո երթով շարժվելու ենք ՀՀ դատախազություն. Վահե Հակոբյան
- Իշխող ուժը չի համակերպվում, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքում որոշ համայնքներ կորցրել է․ Վարուժան Հոկտանյան
- Դուք չեք հաղթել. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ականներին
- Մամիկոն Ասլանյանի դեմ հարուցված քրգործը քաղաքական հետապնդման դասական օրինակ է․ Թագուհի Թովմասյան
- Ժողովրդավարության հաղթանակը սկսվում է ՏԻՄ-երից ձեր՝ իշխանական ուժի դուրսվռնդումով. Արմենուհի Կյուրեղյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան