Փարաջանովի «Տրիպտիխ»-ն ընդգրկվել է Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ազգային հավաքածուում
Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի հավաքածուում ներառելու նպատակով դեկտեմբերի 15-ին կայացել է Ս. Փարաջանովի «Տրիպտիխ»-ի` «Կիևյան որմնանկարներ» (1966թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.) վերականգնված ֆիլմերի նոր 35մմ ժապավենների հանձնման արարողությունը: Նույն օրը Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի ազգային թանգարանի (Musée National d’Art Moderne) սրահում տեղի է ունեցել ֆիլմերի ցուցադրությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից։
Ս. Փարաջանովի երեք ֆիլմերի վերականգնման ամբողջ ընթացքը պրեզենտացիայի միջոցով պատկերավոր ներկայացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր, «Հայ կինոյի դասականներ» ծրագրի կուրատոր և ֆիլմերի վերականգնման փորձագետ` Դանիել Բըրդը:
Ֆիլմերի ցուցադրության տոմսերը, անգամ համավարակի պայմաններում, վաճառված են եղել և դահլիճը լեփ-լեցուն: Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան»-ը (1967թ.) առաջին ֆիլմն է, որն ընդգրկվել է Պոմպիդու կենտրոնի թանգարանի հավաքածուում:
Ֆիլմերը վերականգնվել են «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակներում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո Բեկնազարով նախագիծ» կազմակերպության կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանում կցուցադրվեն Փարաջանովի ֆիլմերը
- Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ճանաչվել է լավագույնն ուկրաինական կինոյի պատմության մեջ
- Տպագրվել է «Հակոբ Հովնաթանյան» թվայնացված-վերականգնված ֆիլմի նոր ժապավենային տարբերակը
- Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը կներկայացվի Նյու Յորքի միջազգային կինոփառատոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան