
Սալիվանի խոսքով՝ ԱՄՆ-ը դժգոհ է Իրանի հետ ՀԳՀԾ -ի շուրջ բանակցությունների արդյունքներից
Վաշինգտոնը գոհ չէ Իրանի հետ ՀԳՀԾ-ի շուրջ բանակցություններից: «Ինտերֆաքսը» փոխանցել է ԱՄՆ հանրային հեռուստատեսության եթերում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտնած մտքերը։
«Բանակցությունները լավ չեն ընթանում ՀԳՀԾ-ին վերադառնալու ճանապարհի առումով»,-ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ վերջին մի քանի օրվա ընթացքում բանակցային սեղանի շուրջ որոշակի առաջընթաց է նկատվել։
«Լավ ընթացքը վերաբերում է մեր եվրոպացի գործընկերների հետ միասնությանը, Չինաստանի և Ռուսաստանի հետ հայացքների ավելի մեծ համահունչությանը, ինչպես նաև Իրանի դիրքորոշմանը, որը կարծես թե հասկացել է, որ բանակցություններին պետք է մոտենալ լրջությամբ և կառուցողականությամբ»,-ասել է Սալիվանը։ .
Նրա խոսքով, Վաշինգտոնի համբերությունն անսահմանափակ չէ: «Մենք կնշենք ամսաթիվը` հաջորդ շաբաթ, հաջորդ ամիս, բայց կարող եմ ասել, որ քանի դեռ նրանք (Իրանցիները) շարունակում են իրենց միջուկային ծրագիրը, դա հակասում է ՀԳՀԾ-ի Պոստուլատներին »,-ասել է Սալիվանը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին