Ինչպես կարելի է ցրտին «հաղթել» արցունքներին
Ակնաբույժ Դմիտրի Դեմենտևը նշել է ցրտին արցունքաբերության պատճառները և պատմել, թե ինչպես վարվել դրա հետ։
Մասնագետը «Ռոսսի-1» հեռուստաալիքի եթերում ասել է, որ ցրտի, քամու, պայծառ արևի ժամանակ աչքը սկսում է գրգռվել, սա նրա պաշտպանական ռեակցիան է, որն արտահայտվում է արցունքաբերության ավելացմամբ։
Արցունքաբերությամբ տառապողներին բժիշկը խորհուրդ է տվել ընդունել օմեգա-3 և վիտամին C. այսպես կոչված չոր աչքի համախտանիշը հաճախ հանդիպում է վիտամինների պակասի դեպքում: Անհրաժեշտության դեպքում պետք է ընդունել վազոկոնստրրիտոր ազդեցությամբ աչքի կաթիլներ կամ հակահիստամիններ:
«Որոշ մարդկանց մոտ ալերգիկ կոնյուկտիվիտ կարող է առաջանալ ցուրտ ու պայծառ արևի պատճառով»,- եզրափակել է Դեմենտևը։