Ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ՝ Արտակ Դավթյանն այցելել է կենտրոնական հավաքակայան
Ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ՝ դեկտեմբերի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն անցկացրել է շարային ստուգատես, դիտարկել զորակոչի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն ու պատասխանատու ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ և հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, հորդորել անել առավելագույնը ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան