Բելառուսում հայտարարել են բալթյան երկրների ոչնչացման մասին՝ եթե Եվրոպայում հակամարտություն սկսվի
Եվրոպայում մեծ հակամարտության դեպքում բալթյան երկրները պարզապես կկործանվեն, ռազմական առումով դրանք ոչինչ են: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի տեղակալ գեներալ-մայոր Վլադիմիր Արչակովը։
«Ինչ վերաբերում է մեր մյուս արևմտյան, ավելի ճիշտ՝ հյուսիսարևմտյան հարևաններին, ապա նրանք իրենք ռազմական առումով իրենցից ոչինչ չեն, ներկայացնում, բայց նրանց վարքագծի հիմնական վտանգն այն է, որ նրանք անմտորեն մշտապես լարում են իրավիճակը, կարծես երազում են լուրջ կոնֆլիկտ ունենալ՝ հաշվի չառնելով, որ դրա բռնկման դեպքում բախման կենտրոնում ուժերը պարզապես նարնց կսրբեն Երկրագնդի երեսից »,-National Defense ամսագրին տված հարցազրույցում ասել է Արչակովը։
Նրա կարծիքով, միանշանակ է, որ գործընթացները «մշակված մեկ գիծ են»՝ Բելառուսի վրա համակողմանի ճնշման և դրա միջոցով Ռուսաստանի Դաշնության շահերի դեմ գործելու համար։