Այսօր որևէ մեկին իշխանություն պետք չէ, այսօր Հայաստանն է պետք. Գալուստ Սահակյան
«Տարբեր զինվորականներ, տարբեր մարդիկ, Աժ պատգամավորին դուրս հանել, փակել բոլոր ելքերը, այնպես անել, որ լրագրողները չաշխատեն։ Սա դեռևս խորհրադարան չէ, բավական լուրջ խորհրդարան ենք ունեցել 1990-ականներից հետ»,- «Հանրապետական» կուսակցության 17-րդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը։
Նա նշեց, որ այսօրվա ոչ միայն խորհրդարանը, նաև իշխանությունները դեռևս իրենց տեղում չեն։
«Այսօր որևէ մեկին իշխանություն պետք չէ, այսօր Հայաստանն է պետք։
Մենք բոլորս մեր երևակայությամբ, մարդասիրությամբ, անելիքներով պետք է կարողանանք փրկել մեր հայրենիքը, դրանից հետ թող ժողովուրդն ընտրություն անցկացնի, ընտրի հայամետ գործիչների, որոնք կկարողանան երկրի վիճակը կարգավորել»,- ասաց Գալուստ Սահակյանը։