Մենք պետք է թույլ չտանք, որ Հայաստանը դառնա «проходной двор» պանթուրքիզմի համար. Շարմազանով
«ՀՀԿ համագումարը տեղի է ունենում Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական շրջափուլում։ Շուրջ 3,5 տարի առաջ իզմեր չունեցող իշխանատենչները պատանդ վերցրին Հայաստանը»,- «Հայաստանի Հանրապետական» կուսակցության 17-րդ համագումարում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ նրանք մերժեցին ավանդական արժեքները, եկեղեցին, ընտանիքը, արցախյան հաղթանակները, մեր ավանդական արժեքները։
«2018 թվականի գարնանից սկսած ՀՀԿ-ականներն էին, որ պայքարում էին պետության ազատագրության, ավանդական արժեքների համար, քանզի ՀՀԿ-ն ստեղծվել է որպես պայքարի կուսակցություն, ՀՀԿ ակունքները գալիս են դեռևս Ազգային միացյալ կուսակցությունից, 2018 թվականին պայքարող ես և իմ ընկերները գիտակցում էինք, որ մենք պարտք ունենք տալու Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, սպարապետ Վազգենի, Արցախյան պատերազմներում զոհված մեր նահատակների հիշատակի առջև»,- ասաց Շարմազանովը։
Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն այսօր կա ու հանդիսանում է Հայաստանի քաղաքական դաշտի ամենակայացած քաղաքական ուժերից մեկը։
«Ի՞նչ պետք է անել։ Պետք է պայքարել։ Արդյո՞ք երկարատև է լինելու այդ պայքարը։ Այո։ Մարաթոնյան պայքար է, որտեղ հաղթելու է նա, ով ուշ է հոգնելու։ Մենք պետք է թույլ չտանք, որ Հայաստանը դառնա «проходной двор» պանթուրքիզմի համար, թույլ չտանք, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը լինի ընդամենը հիշողություն»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը։
Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը ծնվել է Արցախյան հերոսամարտից, պայքարից, հետևաբար կլինի Արցախը, կլինի Հայաստանը, չի լինի Արցախը, չի լինելու Հայաստանը, սա պետք է գիտակցել։
«Մենք չպետք է լինենք անտարբեր, քանի որ անտարբերությունը հատուկ է 30 արծաթով ստամոքսը լցնողին։ Մենք չպետք է հուսահատվենք, քանզի հուսահատությունը մեղք է, մեղք է նաև մեր նահատակված հերոսների հիշատակի առջև։ Մենք չպետք է անհամբեր լինենք, այլ համբերատար պայքարենք, միայն այս դեպքում լույսը կհաղթի խավարին, հավատը՝ կռապաշտությանը, հույսը՝ կասկածամտությանը, սերը՝ ատելությանը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրվեց ՀՀԿ նախագահի պաշտոնում
- Ունենք մեկ ցանկություն՝ իշխանափոխություն և դրանից հետո անելիքների ճանապարհային քարտեզ. Արմեն Աշոտյան
- Մենք ուժեղացնելու ենք պայքարը երկիրը կործաննան տանող արկածախնդիր իշխանություններից ազատվելու համար. Դավիթ Հարությունյան
- Հա՛յ ժողովուրդ, այս անպատվությունը տանելը քեզ համար հեշտ չէ. Սերժ Սարգսյան
- Խաղաղասեր է ձևանում մեկը, ով պատերազմի բովով չի անցել, փոխարենը բերել է աղետալի պատերազմ մեր երկրի ու ժողովրդի գլխին. ՀՀ երրորդ նախագահ
- Այդ կարմիր գիծը, որ գծվել է հայ ժողովրդի արյամբ և արժանապատվությամբ` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է. Սերժ Սարգսյան
- Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները. ՀՀ երրորդ նախագահ
- Իմ նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր. Սերժ Սարգսյան
- Ես արարողակարգային բնույթի համագումարային ելույթ չեմ ունենում, այլ շիտակ զրուցում եմ ձեզ հետ. ՀՀԿ նախագահ
- Հայրենիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ եթե դեռ հասկացված չես. Սերժ Սարգսյան
- 5000 երիտասարդներ այդպես էլ իրենց հարսանիքին չպարեցին, 5000 հայ ընտանիքներ չկազմվեցին, երեխաներ չծնվեցին. Սերժ Սարգսյան
- Մեկնարկեց ՀՀԿ 17-րդ համագումարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան