Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ավտոմեքենայից փաստաթղթեր, դատական գործերի նյութերի կրիչներ են հափշտակել
Արաբկիրում կեսգիշերին թալանել են փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ավտոմեքենան, որի մեջ եղել են նաև մի շարք փաստաթղթեր։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ հայտնելով, որ տարել են իր և տիկնոջ անձնագրերը, անձնական որոշ այլ փաստաթղթեր։
Անհայտ անձինք հափշտակել են նաև փաստաբանի գործունեությանն առնչվող կարևոր թղթապանակներ ու դատական գործերի նյութերի կրիչները, ինչպես նաև գումար։
Ավտոմեքենայում տեսագրող սարքեր չեն եղել, որոնք կարող էինք արձանագրել դեպքը։
Դիտարկմանը, որ հափշտակել են նաև փաստաթղթեր և քրեական գործի նյութեր, այսինքն՝ թիրախը գումարը չի եղել միայն՝ արդյո՞ք որոշ կասկածներ կան՝ փաստաբանն արձագանքել է, որ, պատկերացում չունի, թե ինչի հետ կարող է կապված լինել։
«Հատկապես խնդրահարույց է կրիչների և անձնագրերի կորուստը, քանի որ Ալեքսանյանը ծնվել է Ուկրաինայում, ունի Ուկրաինայի գրանցում, հետևաբար, նոր անձնագիր ստանալու համար պետք է մեկնի Ուկրաինա»,- գրում է «Փաստինֆոն»։
Հարակից հրապարակումներ`
- Էրիկ Ալեքսանյան. Քաղաքական հետապնդումները Հայաստանում լայն թափ են առել
- Մուրճը վերցնելու և բոլորի գլխներին խփելու Փաշինյանի հայտարարությունը բռնություն չէ՝ Վազգեն Մանուկյանի կոչը բռնությո՞ւն է. Էրիկ Ալեքսանյան
- Էրիկ Ալեքսանյանը՝ ՔՊ-ական պատգամավորին. Վախենամ շատ շուտով Դուք գաք ինձ մոտ
- Էրիկ Ալեքսանյան. Վահագն Ալեքսանյանին խորհուրդ կտայի խոսելուց առաջ լավ մտածել
- Էրիկ Ալեքսանյան. Հորդորում եմ իրավապահներին պարզել, թե ինչ նպատակով է պետբյուջեից հատկացվել 1 մլրդ դրամ Գորիսում ընտրությունների նախօրեին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում