Սպիտակ տունը պայման է դնում Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման համար
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (JCPOA) Թեհրանի վերադարձը միակ ճանապարհն է այդ երկրի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու համար։ Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին ուրբաթ օրը հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Իրանի վերադարձը միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկելու միակ ճանապարհն է»,-ասել է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ ՀԳՀԾ-ին վերադառնալու Թեհրանի ցանկությանը կհաջորդի պատժամիջոցների վերացման հարցը քննարկելու Վաշինգտոնի ցանկությունը։
Իրանի միջուկային համաձայնագրի և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների յոթերորդ փուլը սկսվել է Վիեննայում՝ նոյեմբերի 29-ին և դադարեցվել դեկտեմբերի 3-ին, երբ եվրոպացի մասնակիցները վերադարձան իրենց երկրներ՝ մինչև երկխոսությունը շարունակելը լրացուցիչ խորհրդակցությունների համար: Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ևս մեկ փուլ, որտեղ Իսլամական Հանրապետությունը կողմերին ներկայացրեց միջուկային գործարքի երկարաձգման մասին համաձայնագրի նախագիծը՝ ԱՄՆ պատժամիջոցների վերացման և միջուկային ծրագրին վերաբերող երկու փաստաթղթերի տեսքով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան