Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրվեց ՀՀԿ նախագահի պաշտոնում
«Հայաստանի Հանրապետական» կուսակցության 17 համագումարում ՀՀԿ գործող նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրվեց ՀՀԿ նախագահի պաշտոնում։
Նախագահի ընտրությունը կկազմակերպի փակ ու գաղտնի քվեարկությամբ։
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենց կանոնադրության համաձայն, որպես մշտական գործող մարմին, համարվում է կուսակցության գործադիր մարմինը։
«Մեր առաջարկությունն է՝ հաստատենք գործադիր մարմնի թվական կազմը։ Եկել ենք եզրակացության, որ ճիշտ կլինի այն բաղկացած լինի 18 անձից՝ 17 գործադիր մարմնի անդամ և կուսակցության նախագահ»,- նշեց Ս. Սարգսյանը՝ ներկայացնելով գործադիր մարմնի 17 անդամի թեկնածությունը՝
Աբրահամյան Տիգրան
Աշոտյան Արմեն
Աճեմյան Կարինե
Ավագյան Կարեն
Բաղդասարյան Վահրամ
Եսայան Մարգարիտ
Զաքարյան Արտակ
Թադևոսյան Ռուբեն
Լալայան Մուշեղ
Հարությունյան Դավիթ
Մամիջանյան Հայկ
Մարգարյան Տարոն
Մինասյան Գագիկ
Մկրտչյան Աննա
Նիկոյան Սամվել
Շարմազանով Էդուարդ
Սահակյան Գալուստ
ՀՀԿ կանոնադրության համաձայն, գործադիր մարմինների ընտրությունը ևս գաղտնի ու փակ է տեղի ունենում։
Հայտարարվեց մեկ ժամ ընդմիջում քվեարկությունը կազմակերպելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ունենք մեկ ցանկություն՝ իշխանափոխություն և դրանից հետո անելիքների ճանապարհային քարտեզ. Արմեն Աշոտյան
- Մենք ուժեղացնելու ենք պայքարը երկիրը կործաննան տանող արկածախնդիր իշխանություններից ազատվելու համար. Դավիթ Հարությունյան
- Հա՛յ ժողովուրդ, այս անպատվությունը տանելը քեզ համար հեշտ չէ. Սերժ Սարգսյան
- Խաղաղասեր է ձևանում մեկը, ով պատերազմի բովով չի անցել, փոխարենը բերել է աղետալի պատերազմ մեր երկրի ու ժողովրդի գլխին. ՀՀ երրորդ նախագահ
- Այդ կարմիր գիծը, որ գծվել է հայ ժողովրդի արյամբ և արժանապատվությամբ` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է. Սերժ Սարգսյան
- Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները. ՀՀ երրորդ նախագահ
- Իմ նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր. Սերժ Սարգսյան
- Ես արարողակարգային բնույթի համագումարային ելույթ չեմ ունենում, այլ շիտակ զրուցում եմ ձեզ հետ. ՀՀԿ նախագահ
- Հայրենիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ եթե դեռ հասկացված չես. Սերժ Սարգսյան
- 5000 երիտասարդներ այդպես էլ իրենց հարսանիքին չպարեցին, 5000 հայ ընտանիքներ չկազմվեցին, երեխաներ չծնվեցին. Սերժ Սարգսյան
- Մեկնարկեց ՀՀԿ 17-րդ համագումարը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան