Չի կարելի թերագնահատել Հայաստանի հավաքականում Հենրիխ Մխիթարյանի դերը. «Gazeta.ua»
Մեկնաբանելով այն թեման, թե ինչ պետք է իմանան Ազգերի լիգայում Ուկրաինայի հավաքականի մրցակիցների մասին՝ «Gazeta.ua»-ն, անդրադարձել է իր ենթախմբում գտնվող Հայաստանի ազգային հավաքականի խաղին։
Ազգերի լիգայում Ուկրաինայի ազգային հավաքականը կխաղա Շոտլանդիայի, Իռլանդիայի և Հայաստանի հավաքականների հետ։
«Հավաքականի խորհրդանիշը Դոնեցկի «Շախտյորի» նախկին խաղացող 32-ամյա Հենրիխ Մխիթարյանն է։ Ուկրաինայում խաղալուց հետո հայ ֆուտբոլիստը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» և «Արսենալում»: Այժմ նա պաշտպանում է «Ռոմայի» գույները։ Հենրիխի նշանակությունը ազգային հավաքականի համար չի կարելի թերագնահատել: Նա առանցքային խաղացող է և առաջատար»,-գրում է թերթը։
Նշելով, որ ընդհանուր առմամբ Հայաստանը ֆուտբոլային առումով սկսել է վերելք ապրել՝ «Gazeta.ua»-ն գրում է. «Տաղանդավոր երիտասարդություն գումարած խաղացողներ, ովքեր իրենց կարիերայի համար լավագույն ժամանակաշրջանում են՝ 27-30 տարեկան»:
Հեղինակը առանձնացրել է այս մաչզիկներին՝ Խորեն Բայրամյան, Սարգիս Ադամյան։ Ըստ աղբյուրի, աչքի է ընկնում նաև «Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, ով հայկական արմատներ ունի։
Կայքը հիշեցրել է նաև, որ թիմը մարզում է իսպանացի փորձառու մարզիչ Խոակին Կապարոսը.«Նա փորձ ունի «Սևիլիայի», «Մալյորկայի», «Դեպորտիվոյի», «Վիլյառեալի», «Ատլետիկոյի» հետ: Թիմն ունի հինգ պաշտպան, երկու հենակետային կիսապաշտպան և երկու հարձակվող»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան