Ռուսաստանը պաշտոնապես դուրս եկավ Բաց երկնքի համաձայնագրից
Դեկտեմբերի 18-ին Ռուսաստանը պաշտոնապես դադարեցրեց իր մասնակցությունը Բաց երկնքի համաձայնագրին (ԲԵՀ)՝ կասեցնելով այս համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը։ Այդ որոշման մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ն։
«Այս քայլը ենթադրում է պայմանագրով ստեղծված անդամ երկրների խմբից համատեղ դուրս գալ, այդ քայլին դիմում են ՌԴ-ն ու Բելառուսը»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Նախարարությունը պարզաբանել է, որ չնայած ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և դիտորդների կողմից ԲԵՊ-ի բազմաթիվ խախտումներին, Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ՝ համաձայնագիրը պահպանելու համար։
Հունվարի 15-ին Ռուսաստանը հայտարարեց ԲԵՀ-ից դուրս գալու մասին։ Համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 անդամ երկրների ներկայացուցիչների կողմից։ Պայմանագրի նպատակն էր օգնել պետությունների միջև վստահության ամրապնդմանը` կատարելագործելով ռազմական գործողությունների մոնիթորինգի մեխանիզմները և սպառազինությունների վերահսկման ոլորտում գործող պայմանագրերին համապատասխանությունը: