Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 27 434 դեպք
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 27434 դեպք։ «Գազետա ռու»-ն գրել է, որ այդ մասին հայտնել է ՌԴ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
Մեկ օր առաջ գրանցվել էր 27743 դեպք։
Նշվում է, որ հիվանդների 7,5%-ի մոտ կորոնավիրուսի կլինիկական դրսևորումներ չեն եղել։ Անցած մեկ օրվա ընթացքում COVID-19-ի զոհ է դարձել 1076 մարդ, ապաքինվել է 38041 պացիենտ։
Վերջին 24 ժամվա ընթացքում դեպքերի թվով առաջատարներն են եղել Մոսկվան (2283), Սանկտ Պետերբուրգը (1997), Մոսկվայի մարզը (1683): Ամենաքիչ վարակի դեպքեր հայտնաբերվել են Նենեցյան ինքնավար (9) և Չուկոտկայի ինքնավար մարզերում(3):
Համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 10 186 823 դեպք։ Ամբողջ ժամանակահատվածում մահացել է 296 180 մարդ, ապաքինվել է՝ 8 952 266-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան