Այդ նրանք են, ովքեր ո՛չ քաղաքականությունից են հասկանում, ո՛չ էլ գործարար միջավայրը բարելավելուց. Սերժ Սարգսյան
«Կարծում եմ, որ այսօրվա իշխանությունների հաջողությունների մասին խոսելը ավելորդ է։ Ինչ վերաբերում է 2009-10 թվականների իրադարձություններին, կարծում եմ, շատ սերտ ու մասնագիտորեն այդ իրադարձությունը վերլուծել է նախկին արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը։ Այնպես որ, դրա մասին էլ խոսելն էլ ճիշտ չեմ համարում»,- ՀՀԿ 17-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, որ արդեն Թուրքիայից բարձր մակարդակով հայտարարվում է՝ հունվարից մեկնարկ է տրվելու հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններին, Դուք այն ժամանակ սկիզբ դրեցիք, ինչ-որ նախապայմաններ առաջ քաշվեցին, ինչպե՞ս է դա հաջողվում Փաշինյանին այսօր և ո՞րն է Ձեր գնահատականը։
Ս. Սարգսյանի խոսքով, եթե նկատել են, ինքը չի խոսում իրենց ձեռքբերումների մասին, որովհետև դրանք անցյալում են։
«Այսօր պետք է խոսենք մեր պրոբլեմների մասին, մեր անելիքների մասին, ինչն էլ որ արեցինք»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Հարցին՝ գործարար միջավայրից կա ոգևորություն, որոշ գործարարներ չափից ավելի ոգևորվել են հայ-թուրքական հարաբերություններով, թուրքական մամուլը գրում է, որ չվերթ կբացվի, այդ թվում՝ հայկական ավիաուղիների, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այդ նրանք են, ովքեր ո՛չ քաղաքականությունից են հասկանում, ո՛չ էլ գործարար միջավայրը բարելավելուց»։
Պատմություն է՞լ չգիտեն հարցին ի պատասխանց՝ ասաց. «Պատմություն իմանալու մասին ընդհանրապես խոսք չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀԿ նախագահի պաշտոնում
- Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրվեց ՀՀԿ նախագահի պաշտոնում
- Հա՛յ ժողովուրդ, այս անպատվությունը տանելը քեզ համար հեշտ չէ. Սերժ Սարգսյան
- Խաղաղասեր է ձևանում մեկը, ով պատերազմի բովով չի անցել, փոխարենը բերել է աղետալի պատերազմ մեր երկրի ու ժողովրդի գլխին. ՀՀ երրորդ նախագահ
- Այդ կարմիր գիծը, որ գծվել է հայ ժողովրդի արյամբ և արժանապատվությամբ` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է. Սերժ Սարգսյան
- Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները. ՀՀ երրորդ նախագահ
- Իմ նպատակը 2018-ին ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր. Սերժ Սարգսյան
- Ես արարողակարգային բնույթի համագումարային ելույթ չեմ ունենում, այլ շիտակ զրուցում եմ ձեզ հետ. ՀՀԿ նախագահ
- Հայրենիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ եթե դեռ հասկացված չես. Սերժ Սարգսյան
- 5000 երիտասարդներ այդպես էլ իրենց հարսանիքին չպարեցին, 5000 հայ ընտանիքներ չկազմվեցին, երեխաներ չծնվեցին. Սերժ Սարգսյան
- Մեկնարկեց ՀՀԿ 17-րդ համագումարը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին