Ծանրաքաշ ու հակահայ թուրք դիվանագետի հետ նույն սեղանի շուրջ նստելու է դիվանագիտական ու բանակցային փորձ չունեցող Ռուբինյանը. Թուրքագետ
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Օրեր առաջ նշանակվել է Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի հիմնական բանագնացը՝ պրոֆեսիոնալ դիվանագետ, թուրքական շահի գիտակ, Հայոց ցեղասպանության մերժման և հակահայկական տարբեր նախաձեռնությունների համակարգմամբ հայտնի դեսպան Սերդար Քըլըչը։
Այսօր հայտնի դարձավ, որ ծանրաքաշ ու իր գաղափարական կողմնորոշմամբ հակահայ այս դիվանագետի հետ նույն սեղանի շուրջ նստելու և Հայաստանի շահերը ներկայացնելու է ոմն Ռ. Ռուբինյան, ով չունի որևէ դիվանագիտական ու բանակցային փորձ, ինչպես նաև համապատսխան կրթություն։
Հայաստանի և հայության համար անկյունաքարային այս բանակցություններում, որոնք կարող են վճռել մեր պետականության գոյության հարցը, ՀՀ-ում գործող դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատասխանատու է կարգել հնարավոր ամենաթույլ կերպարին և որևէ կերպ չի ընդդիմացել թուրքական բանագնացի ընտրությանը։ Սա, ցավոք, ոչ թե ուղղակի կադրային սխալ է, այլ հերթական զիջումն ու պարտությունը Թուրքիային և Ադրբեջանին, որոնք, հետևողականորեն օգտվելով Հայաստանում հաստատված խմբավորման գոյությունից, մեծացնում են ճնշումը մեզ վրա։
Հիշեցնեմ, որ նույն անձին որպես խորհրդական-փորձագետ է կարգվել Հայաստանում թուրք-ադրբեջանական թեզերի ակնառու տարածող Ժ. Լիպարիտյան անունով մի պսևդո-գիտնական։
Առաջիկա շաբաթներին և ամիսներին սպասվում են Թուրքիայի հետ արագ և ինտենսիվ բանակցություններ, որոնցում հայկական շահ չկա և կան բացառապես թուրքական կողմի նախապայմանները, որոնք հանգեցնելու են նոր կապիտուլիացիայի ու զիջումների։ Շուտով նաև ազգային ցանկացած արժեք կխմբագրվի, որպեսզի հանկարծ «չնեղացնենք» թուրքերին։
Դրանից խուսափելու միակ ձևը ապազգային իշխանությունից ազատվելն է»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչը Ռուբեն Ռուբինյանն է. ԱԳՆ խոսնակ
- ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը հայտնի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան