Փարիզում ամանորյա հրավառությունն ու տոնական շոուն չեղարկվել են օմիկրոնի պատճառով
Փարիզի իշխանությունները չեղարկել են դեկտեմբերի 31-ին կայանալիք հրավառության ավանդական մեկնարկը՝ COVID-19-ի նոր շտամի՝ օմիկրոնի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում: Լուրը հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով BFM TV-ին։
«Փարիզը հայտարարում է, որ դեկտեմբերի 31-ին Ելիսեյան դաշտերում տոնակատարությունը չի կայանա։ Շոուներ և հրավառություն, ցավոք, չեն անցկացվի»,-քաղաքապետարանի հայտարարությունը մեջբերում է հեռուստաալիքը ։
Այս որոշմամաբ քաղաքապետարանը կատարել է երկրի կառավարության պահանջը։
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը նախօրեին հայտարարել էր, որ 2022 թվականի սկզբից երկրում կսկսի գերակշռել օմիկրոնի տարբերակը, որն ավելի ակտիվ է տարածվում, քան դելտան։ Այս կապակցությամբ Կաստեկսն արգելել է համերգներն ու հրավառության մեկնարկը դեկտեմբերի 31-ի երեկոյան։
Վարչապետը նաև Ֆրանսիայի բնակիչներին խորհուրդ է տվել գալիք տոներին չհավաքվել մեծաթիվ հավաքույթներում և հորդորել է պատասխանատվությամբ վերաբերվել դրան։
Դեկտեմբերի 16-ին Ֆրանսիան սահմանափակել է Մեծ Բրիտանիայից մարդկանց մուտքը՝ օմիկրոնի տարածումը կասեցնելու համար։
«Worldometers» վիճակագրական կայքի տվյալներով՝ Ֆրանսիայում համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է ավելի քան 8,5 միլիոն վարակակիր, մահացել է ավելի քան 121 հազար հիվանդ։ Հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային վարակից ապաքինման ավելի քան 7,4 միլիոն դեպք։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում