Հաշվեքննիչ պալատը էկոնոմիկայի նախարարությունում անհամապատասխանություններ է գտել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, 334 դահլիճում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կգումարեն համատեղ նիստ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի ժամանակ կքննարկվեն ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները:
Կառույցի կողմից մասնավորապես ուսումնասիրվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հետևանքով տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ներկայացված հաշվետվությունը: Ըստ այդմ, հաշվետվության մեջ առկա է եղել խեղաթյուրում՝ 1.249.486 հազար դրամի չափով:
Իսկ, օրինակ, էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ոլորտում առկա է խեղաթյուրում՝ կապված նախարարության կողմից տրված պարգևավճարների, ինչպես նաև հսկողության գործընթացի թերացում՝ կապված թափուր հաստիքների հետ, մասնավորապես՝ քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պետք է հայտարարվեր մրցույթ, ինչը չի իրականացվել:
Այլ համապատասխանություններ ևս եղել են, որոնց մասին մանրամասն ներկայացված է 57 էջից բաղկացած եզրակացության մեջ»։
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան