«Հրապարակ». Զավթել համայնքապետի պաշտոնը` ամեն գնով
«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդիում ՔՊ-ի` իշխանությունը զավթելու ծրագիրը ձախողվեց: Համայնքը պատրաստվում է նոր ընտրությունների: Անգամ ընտրական մեծ ծախսերը հետ չեն պահում իշխանություններին ֆորսմաժորներ ստեղծելու մտքից: Իսկ նոր ընտրություններում հաջողելու համար իշխանությունը որոշել է կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանին, որը ձախողված մարզպետ էր և մյուս պաշտոններում էլ իրեն չի արդարացրել, նշանակել Վեդի խոշորացված համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Համայնքապետարանում երկուշաբթի սպասում են Գարիկին: Խոսակցություն կա, որ հենց երկուշաբթի օրն էլ նշանակվելու է։
Իսկ համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Ռաֆայել Հակոբյանը, ով Արարատի նախկին փոխմարզպետ Կառլեն Հակոբյանի որդին է, կդառնա նրա տեղակալը։ Աշխատանքից ազատվելու դիմում է գրել ներկայիս փոխքաղաքապետ Ալբերտ Սիմոնյանը, որն ընդդիմության թիմից է։ Գարիկ Սարգսյանի նշանակման լուրը տագնապ է առաջացրել համայնքապետարանում, շատերը կասկած չունեն, որ նա զարկ է տալու կադրային ջարդին, ազատվելու է նախկինների կադրերից, որպեսզի նոր ընտրություններին կուռ շարքերով գնա: Ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կլինի փետրվարի կեսերին։
Ինչ վերաբերում է Արարատ խոշորացված համայնքին, այստեղ էլ «արշալույսները խաղաղ» չեն. Արման Բաբաջանյանի ցուցակով առաջադրված և 13,82 տոկոս տարած Արսեն Հակոբյանը, որի միանալու դեպքում միայն իշխանական թեկնածուն կարող է համայնքապետ դառնալ, խառնել է նախապես գծված սցենարը և չի պատրաստվում հենց այնպես կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ ու նրանց տալ համայնքի ղեկավարի պաշտոնը։ Երեկ նշանակված ավագանու անդրանիկ նիստը չի կայացել, քանի որ Հակոբյանի պահանջներին իշխանությունը չի արձագանքել: Ըստ լուրերի, Հակոբյանը չի բավարարվում միայն փոխքաղաքապետի պաշտոնով, ավելին է ուզում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան